
Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հասել է սկզբունքային համաձայնության. The Telegraph

Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ կողմերը մինչև հիմա չեն ստորագրել:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պայմանավորվել է մանկունյանցիների հետ այն մասին, որ նոր մրցաշրջանից կգլխավորի թիմը: Ինչպես տեղեկանցում է The Telegraph-ը, այդ պաշտոնը զբաղեցնելու դեպքում Մոուրինիոն կփորձի ձեռք բերել «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշին և «Էվերթոնի» պաշտպանության խաղացող Ջոն Սթոունզին:
Չնայած այն բանին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Ժոզեի միջև ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել, պորտուգալացին շարունակում է մերժել այլ ակումբներից ստացած բոլոր առաջարկությունները: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարների հայտարարությունը գործող գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հեռանկարի վերաբերյալ կարվի Անգլիայի գավաթի եզրափակչից հետո:
Անգլիայի գավաթի վճռորոշ խաղը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Կրիստալ Փելեսի» հետ տեղի կունենա մայիսի 21-ին, «Ուեմբլիում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը