
«Վենգեր = 12 տարի ներողություններ: Ռանիերի = 9 ամիս չեմպիոնություն». «Արսենալի» երկրպագուներ

Երկրպագուները պահանջում են ֆրանսիացու ռեժիմի ավարտը:
«Արսենալի» երկրպագուները շարունակում են կոչ անել Արսեն Վենգերին հրաժարական տալ: «Նորվիչի» հետ խաղում (1:0) նրանք բազմաթիվ պաստառներ էին բերել «Ոչ Վենգերի ռեժիմին» և «Ժամանակն է փոփոխությունների» համար գրառումներով:
Պաստառներից մեկի վրա գրված էր «Վենգեր = 12 տարի ներողություններ: Ռանիերի = 9 ամիս չեմպիոնություն»:
Արսեն Վենգերը ղեկավարում է «Արսենալը» 1996 թվականից: Նրա օրոք «թնդանոթագործները» 3 անգամ հաղթել են ԱՊԼ-ն (վերջին անգամ 2004թ.):
2005-2006 մրցաշրջանից սկսած «Արսենալը» 6 անգամ գրավել է 4-րդ և 4 անգամ 3-րդ տեղը:
Ռանիերին գլխավորել է «Լեսթերը» 2015թ. հուլիսին: Այսօր իտալացու թիմը պատմության մեջ առաջին անգամ կարող է դառնալ երկրի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը