«Բայերը» ապահովեց իրեն 3-րդ տեղը Բունդեսլիգայում և մասնակցությունը Չեմպիոնների լիգայում
Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բայերը» 2:1 հաշվով հաղթեց «Հերտային»:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ լևերկուզենյան ակումբը ապահովեց իրեն մրցամարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և ստացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
4-րդ տեղի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղալու հնարավորության համար պայքարում են Մյոնհենգլադբախի «Բորուսիան», «Հերտան», «Շալկե-04»-ը և «Մայնցը»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես գալու ուղեգրերով իրենց արդեն ապահովել էին «Բավարիան», ով գտնվում է առաջին հորիզոնականում, և Դորտմունդի «Բորուսիան», ով կավարտի առաջնությունը նվազագույնը 2-րդ տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը