ԱՄՆ-ի դեռահասների մեկ երրորդի մոտ ավելորդ քաշ է նկատվել

Դյուկի (ԱՄՆ) կլինիկական հետազոտությունների ինստիտուտի բժիշկները հայտնել են երկրում երեխաների ճարպակալման տեմպերի աճի մասին, չնայած վերջին 30 տարվա ընթացքում ձեռնարկվող միջոցներին: Հեղինակների ուսումնասիրությունը հրապարակվել է Obesity հանդեսում:

Գիտնականները վերլուծել են Առողջության եւ սննդի ազգային հետազոտության տվյալները: Նրանք եկել են այն եզրակացության, որ 2013-2014 թվականներին 2-19 տարեկան երեխաների 33,4 տոկոսն ավելորդ քաշ ուներ: Նրանց 17,4 տոկոսը տառապում Էր ճարպակալումից:

Այս ցուցանիշները գործնականում չէին տարբերվում նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում (օրինակ՝ 2011-2012 թվականներ) ստացված տվյալներից: Մինչդեռ, 1999 թվականի եւ ավելի վաղ տարիների համեմատությամբ, գիտնականները նկատել են ավելորդ քաշից տառապող երեխաների թվի աճ:

«Գնահատումների համաձայն՝ 4,5 մլն երեխաներ եւ դեռահասներ ունեն լուրջ ճարպակալում, ինչը նոր եւ եռանդուն ջանքեր է պահանջում, որպեսզի նրանք ավելի առողջ կենսակերպ ընտրեն»,-ասել է անցկացված ուսումնասիրության համահեղինակ Էշլի Սքիները:

Տեսանյութեր

Լրահոս