Մեջքի ցավն ու հոդացավերը մատնանշում են վիտամին D-ի պակասը
                                    Շատերը կարծում են, որ մեջքի ցավերն ու հոդացավերն ի հայտ են գալիս տարիքի հետ: Հոդացավերն ու մեջքի ցավերը կարող են բացասաբար անդրադառնալ ձեր ֆիզիկական ակտիվ վիճակի վրա: Այդ իսկ պատճառով նախ՝ պետք է հասկանալ, թե ինչի արդյունքում են ի հայտ գալիս այս ցավերը: Այն միտքը, որ այս ցավերն ի հայտ են գալիս տարիքի հետ, սխալ է: Մեջքի ցավերն ու հոդացավերը հաճախ վիտամին D-ի պակասի արդյունք են:
Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի և հոդացավերի միջև ամուր կապ կա: Իրականում, շատերը չեն կարողանում ստանալ վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաքանակը:
Ըստ վերջերս արված հետազոտության արդյունքների, մեջքի ցավերն ու հդացավերն առավել արագ են զարգանում, երբ օրգանիզմը երկար ժամանակ վիտամին D չի ստանում:
Վիտամին D-ի պակասի այլ նախանշաններ
Վիտամին D-ի պակասը հաճախ կարող է այնպիսի նախանշաններ տալ, որոնք տիպիկ են այլ առողջական խնդիրների ժամանակ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի նշաններ, որոնք կհուշեն, որ օրգանիզմում վիտամին D-ի պակաս կա:
- Ոտքերի այրոց
 - Վատ քուն
 - Ոտքերի ցավ
 - Հոգնածություն
 - Ինֆեկցիաների հակվածություն
 
Վիտամին D-ի բնական աղբյուր
Վիտամին D-ի բնական աղբյուր է արևը: Օրական 15 րոպե արևի տակ նստելիս կարող եք ստանալ վիտամին D-ի ձեզ անհրաժեշտ չափաքանակը:
Այնուամենայնիվ, եթե չեք սիրում արևի տակ մնալ, ապա փորձեք վիտամին D-ով հարուստ ուտելիքներ ուտել: Դրանք են ձուն, սունկը, սաղմոնը:
Վիտամին D-ն պաքարում է քաղցկեղի դեմ, կանխարգելում է քրոնիկ խնդիրները, լավացնում է իմունիտետը, առողջացնում է սիրտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    