
Longchamp-ը ստեղծել Է «առկայծող» պայուսակներ

Longchamp ֆրանսիական ընկերությունը թողարկել է պայուսանկների Le Pliage Cuir Irise նոր հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է ընկերության ապրիլի 29-ի մամուլի տեղեկագրում:
Պայուսակները պատրաստված են հորթի բարձրորակ կաշվից՝ առկայծող պատվածքով, որը դաջվել է հատուկ տեխնոլոգիայով: Բռնակները, փականը և փոքրիկ փոկը պատված են նյութով, որն իր գույնը փոխում է արևի լույսի ներգործությամբ: Բացի պայուսակներից, շարքում տեղ են գտել կուրտկաներ և ժիլետներ:
Longchamp ընկերությունը 1948 թվականին հիմնադրվել է Փարիզում Ժան Կասեգրենի կողմից: Սկզբում նա մասնագիտանում էր ծխախոտի և ծխելու պարագաների վաճառքի բնագավառում: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն է: Ներկայում այդ բրենդի ներքո արտադրվում են տղամարդկանց և կանանց համար նախատեսված հագուստներ և կոշիկներ, ինչպես նաև աքսեսուարներ և կաշվից պատրաստված ապրանքներ: