Բաժիններ՝

Լևոն Արոնյանն ավարտեց մրցաշարը

Ստավանգերում անցկացվող Norway Chess շախմատային մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով ուժերը չափեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ և 39-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Այս պարտիան ավարտվեց առաջինը, իսկ մյուս պարտիաները շարունակվում են:

Լևոն Արոնյանը 5.5 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ուկրաինացի Պավել Էլյանովին հաղթելու դեպքում միանձնյա կգրավի առաջին տեղը:

Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի կայծակնային և արագ խաղի թայ-բրեյքում վերջին տուրից հետո, ապրիլի 29-ին: Եթե երկուսից ավելի շախմատիստներ ունենան հավասար միավորներ, թայ-բրեյքը կանցկացվի ապրիլի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930