Գնամ՝ էրեխուս բարձից հոտ առնեմ, զոհված տեղը տեսնեմ. Քյարամի հայրը մեկնում է Ղարաբաղ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. Ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտում զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշը, վաղը կեսօրին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղեկցությամբ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից ճամփա կընկնի դեպի Ղարաբաղ: Նա ցանկանում է տեսնել անկողինը, որտեղ որդին քնել է, վայրը, որտեղ նա զոհվել է: Իսկ մինչ այդ կմասնակցի Գանձասարում որդու հիշատակին կազմակերպված միջոցառմանը: Այսօր Քյալաշ Սլոյանը պատասխանել է մեր հարցերին.
– Պարոն Սլոյան, ձեզ թույլ չէին տվել մեկնել առաջնագիծ, հիմա արդեն թո՞ւյլ են տվել:
– Ես վաղը ժամը 13:00-ին դուրս եմ գալու տնից: Իմ հետ լինելու է Կոմանդոսը: Գնալու ենք Գանձասար, Քյարամի հիշատակին արարողություն պիտի անեն, որին հրավիրել են մասնակցելու: Հետո այնտեղից կգնամ Մարտակերտ, Քյարամի զորամաս: Կգնամ այնտեղ իր անկողինը կտեսնեմ, որտեղ քնել է, մի քիչ էլ շոր-մոր ունի, ձեռնոց ունի՝ տղերքը պահել են, որ տան ինձ՝ բերեմ:
– Ձեզ համար դժվար չի՞ լինի այդ ամենը տեսնել:
– Եթե էդքան բանը տեսել եմ՝ դժվար չի եղել, էդ էլ դժվար չի լինի ինձ համար:
– Կարեւոր է այդ վայրը տեսնելը:
– Հա, գնամ էրեխուս բարձից մի հատ հոտ առնեմ, իմ էրեխու քրտինքի հոտն առնեմ (հուզվում է):
– Հետո հե՞տ եք գալու:
– Չէ, պիտի գնամ իր պոստերը, պիտի գնամ՝ նայեմ: Ուզում եմ տեսնել՝ որտեղ է ծառայել որդիս: Հաստատ չեմ կարող ասել երբ հետ գնամ: Ուզում եմ մնալ գոնե մեկ շաբաթ: Որտեղ որ իմ տղեն զոհվել է, ուզում եմ էդ դիրքերում մնալ, նայել, ուսումնասիրել, հետաքրքիր է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: