
Գարի Կասպարովը մասնակցում է կայծակնային շախմատի մրցաշարի

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է կայծակնային շախմատի կարճ մրցաշար, որին մասնակցում է նաև շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Կասպարովի մրցակիցների թվում են ԱՄՆ-ի՝ կայծակնային շախմատի առաջնության ուժեղագույն շախմատիստները:
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնի դեմ լավագույնի կոչման համար պայքարում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Վեսլի Սոն: Մրցաշարը բաղկացած է 18 տուրից:
Նախատեսված 18 տուրերից 9 տուր արդեն ավարտվել է: 9 տուրերում գրանցված արդյունքների շնորհիվ Նակամուրան և Սոն վաստակել են 5-ական միավոր, Կասպարովն ունի 4.5, իսկ ահա ԱՄՆ կայծակնային շախմատի առաջնության նորընծա հաղթող Կարուանան վաստակել է 3.5 միավոր:
Ապրիլի 29-ի երեկոյան տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ 9 տուրերը: