Բաժիններ՝

Ֆեյսբուքը 5 միլիոն դոլար է ծախսել 2015-­ին Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար

«Ֆեյսբուք» ընկերությունը 5 միլիոն դոլար է ծախսել ապահովելու ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի անվտանգությունը: Այս մասին հաղորդել է MarketWatch­-ը:

«Հատուկ հանձնաժողովը որոշել է ապահովել Ցուկերբերգի համալիր պաշտպանությունը` խույս տալու համար նրա ավտանգությանը սպառնացող վտանգներից, որոնք կարող են պայմանավորված լինել նրա` ընկերության հիմնադիր և տնօրեն լինելու հանգամանքով»,­- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառանալիքներ էր հնչեցրել Ցուկերբերգի և Թվիթեր միկրոբլոգի ղեկավար Ջեկ Դորսիի հասցեին, քանի որ այդ հարթակների մոդերատորներն անընդհատ արգելափակում են ծայրահեղականների հաղորդագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս