
ATV-ին ընդլայնում է ժանրային ուղղվածությունը՝ ներկայացնելով 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքներ

Առաջնորդվելով հեռուստատեսային ոլորտի ժամանակակից միտումներով՝ ATV–ին ներկայացնում է 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքները, որոնք կգոհացնեն ամենատարբեր հեռուստալսարանների ներկայացուցիչներին:
Կինոման. հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը, նոր մեգահիթեր Կինոմանի եթերում:
Հայ TV. ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ հայտնի և սիրված հայ արտիստների կատարմամբ:
Թավա TV. որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար:
Բազմոց TV. վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները:
Ֆիլմզոն. անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար:
Եվ այսպես, Ա Թի Վի -ի 5 նոր երանգները եթերում կլինեն մայիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում գործող գրեթե բոլոր կաբելային ընկերությունների հեռուստացանցում: Այսպիսով մենք կատարում ենք կայուն զարգացման ուղղությամբ մեր հաջորդ հստակ քայլը՝ ընդլայնելով ոչ միայն սփռման աշխարհագրությունը, այլև ժանրային ուղղվածությունը:
Փնտրեք 5 նոր ATV և Ձեր հեռուստատեսային օրը դարձրեք առավել գունեղ: