Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հյուսիսարևելյան սահմաններում, հենց պատերազմ է, որ կա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկանում եմ, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց ցավոք պատերազմը պարտադրված է մեզ։ Եվ սա պետք է հստակ գիտակցել։ Քառօրյա պատերազմ ասելով՝ ենթագիտակցաբար երևի ուզում էինք համոզել մեզ, որ այդ փորձությունն էլ անցավ։

Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հյուսիսարևելյան սահմաններում, հենց պատերազմ է, որ կա։ Եվ ի՞նչ, ուրեմն մեկ շաբաթ հետո, եթե քիչ թե շատ հարաբերական անդորր լինի, պիտի «քառօրյա» արտահայտությունը փոխարինենք «ապրիլյա՞ն» բառով։ Չի կարելի այսպես։ Մարտահրավերը պետք է ընդունել և հաղթել։ Այլ տարբերակ չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930