Ինչո՞ւ են հրապարակվելու միայն ընտրողների համարները

Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են պատրաստ հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակների համարները, բայց չեն հրապարակում ստորագրված ցուցակները, արդյոք դրանով բարդություն չի՞ ստեղծվում միայն ստուգողների համար: Դ.Հարությունյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ ցուցակները չպետք է հրապարակվեն, բայց շահագրգիռ անձանց պետք է հասանելի լինեն: Նա նշեց, որ վստահված անձինք ունենալու են ընտրողների ցանկը և համացանցից կարողանալու են տպագրել քվեարկողների համարները. «Սա աշխատանքային փաստաթուղթ է դառնում, որ կարողանան բողոքը ճիշտ ձևով ձևակերպել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930