Կառավարությունը դեռ չի որոշել` ինչպե՞ս է վարվելու ընտրակեղծարարների հետ

Նոր Ընտրական օրենսգրքով ի՞նչ է լինելու ընտրախախտների հետ, արդյոք խստացվելո՞ւ է օրենքը, թե՞ ընտրակեղծարարն ազատվելու է պատասխանատվությունից` որոշակի գումար վճարելով: Նման հարցադրում այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ արեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ընտրախախտների նկատմամբ պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ կան մի քանի առաջարկներ և դիտողություններ` Գագիկ Ջհանգիրյանից, Հովհաննես Մարգարյանից, նաև շրջանառության մեջ է Էդմոն Մարուքյանի նախագիծը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում, որին, թեև կառավարությունը դրական եզրակացություն չի տվել, բայց նպատակահարմարության մասին դրական է արտահայտվել. «Սկզբունքորեն մեծ խնդիրներ չենք տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930