Բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն. Սեյրան Օհանյան. a1plus.am
Այն վայրագությունները, որ Ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում է ցեղասպանության տարրերին»: Ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում։
Ա1+-ի հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել 4 օրյա պատերազմից, նա նշել է, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար։
Մեկ այլ հարցին, թե արդյոք Արցախի որեւէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը ասել է. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը»
Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է միայն երազե՞լ տարածքների մասին, պարոն Օհանյանը ասել է. «Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին».