Բաժիններ՝

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել

Այսօր ադրբեջանական պրոպոգանդան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք:

Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:

Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930