«Ընտրությունները շարունակում են մեր շրջանում լինել ցածր վստահություն վայելող». Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է ներառել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

«Ընտրությունները շարունակում են մեր շրջանում լինել ցածր վստահություն վայելող և անհրաժեշտություն է առաջացել էական փոփոխություն մտցնել և ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավարություն է ստեղծում վերականգնելու առկա պատկերը, բացահայտելու ընտրախախտումները, որը կունենա էական նշանակություն և կունենա էական կանխարգելիչ հանգամանք»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` առաջին փոփոխությունն այն է, որ ՏԻՄ-երում ընտրությունները տեղի են ունենալու այնպես, ինչպես Երևանում: Դ.Հարությունյանի խոսքով` երկրորդ հիմնական դրույթը համամասնական ընտրական համակարգին անցումն է, որն ունի լուրջ խնդիր, որ եթե ներկայացվի պարզունակ եղանակով, ապա հիմնական թերությունն այն է, որ ընտրությունը կենտրոնանում է քաղաքներում.

«Առաջարկել ենք մեկ այլ մոդել, որ լայնորեն տարածված է Եվրոպայում` բաց համամասնական մոդելը, որ ՀՀ-ն բաժանվում է որոշակի տարածքների: Այստեղ պահ կա, որ սահմանափակող ժողովրդավարություն է համարվում, որ թեկնածուներին որոշում են կուսակցությունները և քաղաքացիները հնարավորություն չունեն ընտրելու թեկնածուներին այն հերթականությամբ, որն ինքն է ուզում»:

Կարդացեք նաև

Դ.Հարությունյանի խոսքով` ընտրողն իր ձայնը տալիս է կուսակցությանը, քվեաթերթիկի մի կողմում նշված են լինում առաջին երեք թեկնածուների անունները, մյուս կողմում` տվյալ ընտրատեղամասի թեկնածուների անունները:

Նա նշեց, որ կիրառվել է Դոնթի բանաձևը. եթե որևէ կուսակցություն հավաքում է 80% ձայն, փոքր կուսակցություններին տրվում է փոքրամասնության բոնուս և ավելացվում է նրանց մանդատներն այնքանով, որ նրանք ունենան 33%: Եթե որևէ կուսակցություն ստանում է 54% ձայն, ընտրությունները կարելի է համարել ավարտված:

Եթե ստանում է 50%+1, ապա ստանում է մեծամասնության բոնուս և մանդատներն ավելացվում են մինչև 54%: Կարող են ստեղծվել կոալիցիաներ, սակայն Սահմանադրությամբ դրանց մասնակից կուսակցությունների թիվը սահմանափակվում է 3-ով: Խորհրդարանում պետք է լինի ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ: Կայուն մեծամասնության բացակայության դեպքում տեղի է ունենում երկրորդ փուլ և կուսակցությունները կարող են ցանակցած ձևով միավորվել, սահմանափակում չկա:

Տեսանյութեր

Լրահոս