Վթար Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում

Ապրիլի 21-ին, ժամը 18.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 OM 617 պ/հ (վարորդ՝ Հ. Մ.), «Opel Astra G» մակնիշի 56 OD 666 պ/հ (վարորդ` Ա. Բ.) և «ԳԱԶ 24» մակնիշի 51 LL 208 պ/հ (վարորդ՝ Ն. Մ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հեռացրել երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս