Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն եռամյա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. Bild

Գերմանացի լրագրողները վստահ են, որ պորտուգալացին կհարթի մանկունյանցիների բոլոր խնդիրները:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինիոն ամռանը կփոխարինի հոլանդացի Լուի Վան Գալին` ով գլխավորում է ակումբը 2014 թվականից, հաստատում է Bild-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրերից հետո 56 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը և արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և Եվրոպայի լիգայից:

Ժոզե Մոուրինիոն անցյալ տարվա դեկտեմբերին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս