Բաժիններ՝

«Ես ֆուտբոլիստ եմ եղել և գիտեմ, թե ինչ ծանր է խաղալ Չեմպիոնների լիգայից հետո». Պեպ Գվարդիոլա

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Շալկե-04»-ի հետ անցկացրած խաղի արդյունքները (3:0):

«Ես ինքս ֆուտբոլիստ եմ եղել և գիտեմ, թե ինչ ծանր է խաղալ Չեմպիոնների լիգայի խաղից 3 օր հետո: Բայց դա չպետք է արդարացում լինի: Առաջին խաղակեսում մենք երկար ժամանակ չէինք խաղում և տարբերությունը առաջին և երկրորդ խաղակեսերի միջև շատ մեծ էր:

Ես, իհարկե, գոհ եմ հաղթանակից: Առաջնությունում մենք մեծ քայլ կատարեցինք, հիմա ցանկանում ենք հասնել Գերմանիայի գավաթի եզրափակիչ: Ես հուսով եմ, որ այս խաղը դարձավ մեզ համար դաս «Վերդերի» հետ երեքշաբթի կայանալիք հանդիպումից առաջ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930