«Ես ցանկանում էի վրեժ լուծել Գավաթի խաղի համար, որտեղ «Չելսին» ջախջախեց մեր երիտասարդներին». Մանուել Պելեգրինի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Չելսիի» դեմ անցկացրած խաղի տպավորություններով (3:0):
«Ես գոհ եմ թիմից: Նրանք լավ էին խաղում և հարձակման գծում, և պաշտպանությունում: Երբ բոլոր խաղացողներն առողջ են և միասին են խաղում, դա բոլորովին այլ գործ է:
Խաղից առաջ ես գիտեի, որ հեշտ չի լինելու, բայց ցանկանում էի վրեժ լուծել Գավաթի խաղի համար, որտեղ մենք դաշտ էինք դուրս բերել մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ «Չելսին» նրանց ջախջախեց:
Սրանք շատ կարևոր 3 միավորներ էին և մենք ցանկանում ենք ավարտել մրցաշրջանը որքան հնարավոր է բարձր հորիզոնականում»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը