«Ռունին բարկացավ ինձ վրա, քանի որ ցանկանում էր դաշտում մնալ». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը բացատրել է Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղի ժամանակ իր կատարած փոփոխությունները (1:0):
«Ես ցանկանում էի փոխարինել Ռեշֆորդին, քանի որ նա մասնակցել է վերջին 12 խաղերին: Բայց նա շատ լավ էր տրամադրված, և ասաց, որ պատրաստ է շարունակել խաղալ:
Վերջին 15 րոպեները շատ կարևոր են, այնպես որ ես նրան, այնուամենայնիվ, փոխարինեցի: Նույնը վերաբերում է նաև Ռունիի: Նա բարկացավ ինձ վրա, քանի որ ցանկանում էր դաշտում մնալ, բայց երկրորդ խաղակեսում նա հաճախ էր գնդակը կորցնում: Առաջին խաղակեսում նա լավ հանդես եկավ»,- ասել է Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը