
«Մոուրինիոն ակնարկում էր, որ ես չեմ համապատասխանում «Չելսիի» մյուս ֆուտբոլիստների մակարդակին». Քևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի վիրավորանքը դեռ չի անցել:
Քևին դե Բրույնեն հիշել է «կապույտների» նախկին մարզչի հետ կոնֆլիկտի մասին:
«Մի անգամ Ժոզեն հավաքեց իր հարձակողական ոճի կիսապաշտպաններին, ցույց տվեց բոլոր վեց ֆուտբոլիստների վիճակագրությունը` գոլային փոխանցումները, գոլերը, ճշգրիտ փոխանցումների տոկոսը, սրացնող փոխանցումները, դրիբլինգները: Նա ակնարկում էր, որ ես չեմ համապատսխանում «Չելսիի» մյուս ֆուտբոլիստների մակարդակին: Ես պատասխանեցի. «Կներեք, բայց դա տրամաբանական չէ: Ես մյուսներից քիչ եմ խաղացել, ինչպե՞ս կարելի է մեզ համեմատել»: Դա անարդար էր:
Հետո նա հայտարարեց, որ չի ցանկանում ինձ նույնիսկ վարձավճարով բաց թողնել, որ ես լավ ֆուտբոլիստ եմ: Բայց ի՞նչ կարող էի ես անել: Ես մինչև կոկորդս կուշտ էի և ուզում էի հեռանալ ակումբից»,- բելգիացու խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը