«Իտալիայում Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն այդքան շատ գոլեր չէին խփի»
«Ինտերի» 31-ամյա բրազիլացի պաշտպան Միրանդան կարծում է, որ Սերիա Ա-ում ակումբները տակտիկապես ավելի ուժեղ են, քան Լա Լիգայում:
«Մեսսին և Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են շատ գոլեր խփել ցանկացած առաջնությունում: Սակայն Իտալիայում նրանք այդքան հնարավորություն չէին ունենա, որքան Իսպանիայում: Այստեղ ակումբները մարտավարության առումով ավելի կազմակերպված են»,- Միրանդայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նախքան անցյալ ամռանը «Ինտեր» տեղափոխվելը Միրանդան 4 մրցաշրջան անցկացրել է մադրիդյան «Ատլետիկոյի» կազմում:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղերում Ռոնալդուն դարձել է 32 գոլի հեղինակ, իսկ Մեսսին 27 խաղերում իր հաշվին գրանցել է 22 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը