Բաժիններ՝

Մոնտե Կառլոյի մրցաշարի եզրափակչում Նադալը կխաղա Գաել Մոնֆիսի հետ

Ժո-Վիլֆրիդ Ցոնգան և Էնդի Մարեյը գնում են տուն:

Շաբաթ օրը Ռաֆա Նադալը պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեյին 2:6, 6:4, 6:2 հաշվով: 2 ժամ 43 րոպե տևած հանդիպման ընթացքում իսպանացի մարզիկը կատարել է 2 էյս և 4 բրեյք, ինչին Էնդին պատասխանել է 4 անարդյունավետ փոխանցմամբ և 11 հնարավորից ընդամենը 3 իրացրած բրեյք-փոինթով:

Մյուս կիսաեզրափակչում մրցում էին ֆրանսիացիներ Ցոնգան և Մոնֆիսը: Գաելը հաղթանակ տարավ Ռոջեր Ֆեդերերին հաղթողի նկատմամբ 6:1, 6:3 հաշվով` մրցակցի վրա ծախսելով ընդամենը 69 րոպե: Ժո-Վիլֆրիդը իր մատուցման ժամանակ կորցրել է 6 գեյմ:

Անձնական հանդիպումների հաշիվն է 11:2` հօգուտ Նադալի: Մոնֆիսը երբեք չի հաղթել Նդալին գրունտի վրա (պարտվել է 4 անգամ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս