Աշոտ Գիզիրյանը ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, շտապբուժօգնության Ուազներ ու նորագույն սարքավորումներ է ուղարկել Արցախ

tsayg.am-ը գրում է. Ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ Պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության Ուազներ ու նորագույն սարքավորումներ: Ճանապարհին են նաև Կամազ և Ուրալ մակնիշի բեռնատարները: Ընդհանուր առմամբ, 20 փոխադրամիջոց կհասնի Արցախ: Նախաձեռնությունն ու աջակցությունը ռուսաստանաբնակ շահումյանցիներինն է:

Ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից Շիրակի նախկին մարզպետ գեներալ Աշոտ Գիզիրյանը բացի այն, որ միացել է տեխնիկայի ձեռքբերման գործընթացին, նաև ֆինանսական աջակցություն է ուղարկել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված շիրակցի հերոսների ընտանիքներին` շարունակելով ձևավորված ավանդույթը:

Գեներալ Աշոտ Գիզիրյանը շեշտել է` քաջորդիների սխրանքն անմահ է, նրանց հերոսությունները պատմություն դարձան, որ հավերժ կհիշեցնեն հավերժացողների` հանուն հայրենի հողի ընկած տղաների մասին` հայրենասիրության օրինակ լինելով սերունդների դաստիարակման գործում:

Տեսանյութեր

Լրահոս