«Հենց այսպես օտարից զենք գնող երկիրը դարձավ զենք արտահանող, զարգացած տնտեսությամբ պետություն». Հովակիմ Զաքարյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսրաելը գիտության վրա տարեկան ծախսում է իր ՀՆԱ-ի շուրջ 4.1%, որի ահռելի բաժինը (ոչ պաշտոնական տվյալներով ՀՆԱ-ի շուրջ 3%) ծախսվում է ռազմական նշանակության գիտակոնստրուկտորային հետազոտությունների վրա: Իսրաելի իշխանությունները միայն վերջին 25 տարվա մեջ հասկացան, որ ԱՄՆ-ից զենք գնելը բավական չէ սեփական անվտանգության ու զարգացման համար:
Դրանից հետո ցանկացած ազատ շեկել ներդրվեց գիտության մեջ: Ստեղծվեցին գիտության պետական հիմնադրամներ ու կոռպորացիաներ, բացվեցին համալսարաններին կից տեխնոպարկեր և գերազանցության կենտրոններ: Իրենց պետությունը կարողացավ ներգրավել նաև սփյուռքի (հիմնականում ԱՄՆ-ի հրեաների) ռեսուրսները, որոնց գումարներով կառուցվեցին բազմաթիվ (երկու տասնյակից ավել) գիտահետազոտական կենտրոններ կենսատեխնոլոգիաների, բժշկության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Հենց այսպես օտարից զենք գնող երկիրը դարձավ զենք արտահանող, զարգացած տնտեսությամբ պետություն:
Հ.Գ. Հայաստանը գիտության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 0.26%: Ուղակի համեմատելու համար…»: