Հայաստանը Իսրայելին իր բողոքն է արտահայտել` Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ
Հայաստանը իր բողոքն է արտահայտել Իսրայելին`Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ:
Ինչպես հայտնում է «Haaretz» պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Դրանցից մեկի` հայկական ավտոբուս խոցելուց հետո զոհվել էր 7 կամավորական:
Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանն, ով նաև Իսրայելում ՀՀ դեսպանն է, հանդիպել է ԱԳՆ եվրասիական մասնաճյուղի ղեկավար Դեն Օրիանին` փոխանցելով հայկական կողմի խիստ դժգոհությունը Ադրբեջանին զինելու փաստի վերաբերյալ:
2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: