
Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հաղորդել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը թողնելու մասին: Այս մասին վարչապետը հայտարարել է իր ուղերձում, որը հրապարակվել է ապրիլի 10-ին:
«Ես որոշում եմ ընդունել հանձնել Ուկրաինայի վարչապետի լիազորությունները: Երեքշաբթի, ապրիլի 12-ին, այդ որոշումս կմտնի Գերագույն Ռադա: Այսօրվանից ի վեր՝ ես իմ առջև տեսնում եմ ավելի լայն խնդիրներ, քան կառավարության ղեկավարի լիազորությունները:
Իմ ծրագրերի մեջ են մտնում նոր ընտրական օրենսդրությունը, սահմանադրական բարեփոխումները, դատական բարեփոխումները, նոր կառավարության գործունեության նկատմամբ կոալիցիոն վերահսկողությունը, Ուկրաինայի միջազգային աջակցությունը և վերջինիս անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,- ասել է Յացենյուկը՝ իր հայտարարության մեջ: