Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», եթե ակումբը չխաղա Չեմպիոնների լիգայում

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշը այս շաբաթ կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ` կապված մանկունյանցիների գլխավոր մարզչի հետ:

Հաղորդվում է, որ Մոուրինիոն գոհ է վերջին նորություններից. պորտուգալացուն երաշխավորված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը, բայց նա համոզված է, որ կստանա այդ պաշտոնը, եթե նույնիսկ մրցաշրջանի ավարտին Լուի Վան Գալի գլխավորած «կարմիր սատանաները» տեղ չգտնեն մրցաշարային աղյուսակի թոփ քառյակում:

Մենդեշին հայտնել են, որ Լուի Վան Գալի պայմանագիր մեջ կա կետ, համաձայն որի ակումբը կարող է հեռացնել հոլանդացի մասնագետին` չվճարելով նրան լրիվ փոխհատուցումը, եթե ակումբը դուրս մնա Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք տվող գոտուց:

Մրցաշրջանի ավարտից 7 խաղ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` 1 միավորով ետ մնալով 4-րդ տեղում ընթացող«Մանչեսթեր Սիթիից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս