Բաժիններ՝

Գվարդիոլան մտադիր է Կարվախալին հրավիրել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» ապագան գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կստանա ազդեցիկ բյուջե` «քաղաքայինների» կազմի փոփոխության համար: Կատալոնացու գլխավոր նպատակն է թիմի պաշտպանական և միջին գծերի ուժեղացումը: Մասնավորապես Գվարդիոլան կարևորում է պաշտպանության աջ թևի ուժեղացումը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, այդ դիրքի համար Գվարդիոլան մտադիր է հրավիրել «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալ: Այժմ «Մանչեսթեր Սիթիում» այդ դիրքում խաղում են Բակարի Սանյան և Պաբլո Սաբալետան` համապատասխանաբար 33 և 31 տարեկան, և ակնհայտ է, որ նրանց ավելի երիտասարդ փոխարինող է պետք:

Միակ խոչընդոտը «Ռեալում» մնալու Կարվախալի ցանկությունն է: Սակայն Գվարդիոլան կանի ամեն բան` Կարվախալին «Էթիհադ» բերելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս