
Կլիչկոն հաստատել է, որ Ֆյուրիի հետ ռևանշը տեղի կունենա հուլիսի 9-ին

Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն հաստատել է, որ գերծանր քաշային կարգի WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտը տեղի կունենա հուլիսի 9-ին: Մարտը կցուցադրվի BoxNationTV հեռուստացանցով:
«Ես հպարտանում եմ, որ իմ ռևանշը Թայսոն Ֆյուրիի հետ կցուցադրեն BoxNationTV բրիտանական գլխավոր հեռուստացանցի ուղիղ եթերում շաբաթ` հուլիսի 9-ին: Ես տեղյակ կպահեմ մարտի անցկացման վայրի և տոմսերի վաճառքի մասին»,- գրել է Կլիչկոն Facebook-ում:
Բացի այդ, Թայսոն Ֆյուրին Twitter-ում տեղեկացրել է, որ մարտի անցկացման վայր է ընտրվել «Մանչեսթեր Արենան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը