
««Վեսթ Հեմն» արժանի է լինել 3-րդ տեղում». Սլավեն Բիլիչ

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը մեկնաբանել է «Արսենալի» հետ անցկացրած խաղը (3:3):
«Ցավալի արդյունք: Ես հպարտանում եմ իմ թիմով: Մենք գերազանց էինք խաղում, բայց արդյունքը կարող էր և ավելի լավը լինել:
Մենք արժանի ենք լինել 3-րդ տեղում, բայց դեռևս նույնիսկ 4-րդ տեղում չենք:
Քերոլը վերականգնվել է և լավ մարզավիճակում է: Հուսով եմ, որ նա կմնա շարքում մինչև մրցաշրջանի ավարտը: Այնքան էլ շատ ֆուտբոլիստներ ընդունակ չեն այն բանին, ինչ անում է Էնդրյուն»,- ասել է Բիլիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը