
«Երբեք հրապարակայնորեն չեմ քննարկում ֆուտբոլիստներին». Մանուել Պելեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Անգլիայի առաջնությունում «Վեսթ Բրոմվիչի» դեմ անցկացրած խաղը (2:1):
«Դա շատ կարևոր արդյունք է, որովհետև «Վեսթ Հեմը» և «Արսենալը» ոչ ոքի խաղացին: Հասկանում էինք, որ խաղը հեշտ չի լինի: Արդեն խաղի սկզբում գոլ բաց թողեցինք. շատ բարդ էր: շատ ուրախ եմ Նասրիի համար, նա վնասվածք ուներ գրեթե ամբողջ մրցաշրջանում: Թիմը փոխվել է, բոլոր վնասվածք ստացածների վերականգնումից հետո:
Երբեք հրապարակայնորեն չեմ քննարկում ֆուտբոլիստներին. մամուլն ինքը կգնահատի Հարթի խաղը` գոլ բաց թողնելու դրվագում:
Երբեք չեմ քննարկում մրցավարների աշխատանքը. ես պետք է դիտեմ խաղի կրկնությունը»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը