
««Միլանը» գերազանց խաղ անցկացրեց, բայց բախվեց Բուֆոնին». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Միլանի» նկատմամբ արտագնա խաղում տարած հաղթանակը (2:1):
«Ուզում եմ պատշաճը հատուցել «Միլանին», որը գերազանց խաղ անցկացրեց, բայց բախվեց արգելքի` ի դեմս Բուֆոնի: Ցանկանում եմ նաև գովալ իմ ֆուտբոլիստներին. մենք մի քայլ առաջ գնացինք: Որոշակի պահի մենք սկսեցինք ավելի լավ վերահսկել գնդակը և դադարեցինք ռիսկի դիմել: Ընդմիջումից հետո մենք կարողացանք ավելի լավ խաղ ցուցադրել:
Ինչ-որ տեղ մենք կարող էինք նաև ավելի լավ խաղալ: Դա բարդ խաղ էր. «Սանսիրոյում» միշտ էլ դժվար է խաղալ»,- ասել է Ալեգրին Mediaset Premium-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը