Բաժիններ՝

««Բարսելոնան» հույս ուներ հաղթել` ավելի հաճախ միացնելով սիրտը, քան գլուխը». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» հետ անցկացրած արտագնա խաղից ստացած տպավորություններով (0:1):

«Բարսելոնան» Էնրիկեի օրոք առաջին անգամ չի կարողանում հաղթել 3 խաղերում անընդմեջ:

«Խաղը սկսվեց վատագույն ձևով: Առաջին խաղակեսում մենք շատ վատ էինք խաղում. հույս ունեինք հաղթել` ավելի հաճախ միացնելով սիրտը, քան գլուխը: Պետք էր ավելի լավ վերահսկել խաղի ընթացքը: Կարծում եմ, մենք արժանի չէինք պարտության: Բայց մենք դեռ առաջատարն ենք առաջնությունում և շանսեր ունենք ապացուցելու, որ հանդիսանում ենք աշխարհի լավագույն թիմը»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930