
Մենի Պակյաոն հաղթեց Թիմոթի Բրեդլիին

Լաս Վեգասում տեղի ունեցավ մենամարտ 8 քաշային կարգերում նախկին աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոյի (Ֆիլիպիններ) և 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Թիմոթի Բրեդլիի (ԱՄՆ) միջև:
Մենամարտի 12 ռաունդների արդյունքում Պակյաոն հաղթեց մրցավարների միաձայն որոշման հմաձայն` 116:110, 116:110, 116:110 հաշվով:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները 3-րդ անգամ էին հանդիպում ռինգում. 2012թ. հաղթանակ է տարել Բրեդլին, իսկ 2014թ.` Պակյաոն հաղթել է ռևանշ մենամարտում` մրցավարների միաձայն որոշմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը