Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են. azatutyun.am
«Ազատություն ռադիոկայանը» գրում է. Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ երեկ հարազատներին է վերադարձվել զինծառայողի գլուխը:
«Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք, տարանք, դիակը հանեցինք, էլի դրինք տեղը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է զոհված զինծառայողի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: – «Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծելա, նոր իրանց խփել են: Կամանդիրն իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ: Հրամանատարը վիրավոր ա եղել»,- պատմել է հայրը:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ զոհված զինվորի գլուխը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձվել է հարազատներին: