
Ծանրամարտի հավաքականներն արդեն Նորվեգիայում են

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն արդեն նորվեգական Ֆորդե քաղաքում են, որտեղ ապրիլի 10-ին մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ապրիլի 9-ի ուշ երեկոյան կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հավաքականի 15 մարզիկները ժամանեցին Ֆորդե:
Ապրիլի 10-ին երկու հավաքականներն էլ մարզումներ կունենան, ինչպես նաև կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը: