«Հայաստանում կա և ինտելեկտուալ, և արտադրական պոտենցիալ, որպեսզի մենք ծուռ վզով չնայենք, թե մեր թշնամիները ինչ զենք և զինամթերք ունեն». Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որքան էլ տարօրինակ կհնչի, այսօր մեկ ժամով հայտնվեցի իմ երազած Հայաստանի մի հատվածում:

Հրազդանի «Հարվալ մաշինըրի» ընկերությունում աշխատանքային եռուզեռ էր: Ճշգրիտ եւ ժամանակակից հաստոցների գործադրմամբ մի քանի տասնյակ հրազդանցիներ այստեղ արտադրում են ժամանակակից հոսքագծեր՝ արդյունաբերական տարբեր արտադրանք թողարկելու համար:

Առաջին նկարում պատկերված հոսքագիծը առաջիկա օրերին արտահանվելու է Արաբական միացյալ էմիրություններ: Երկրորդ նկարի հոսքագիծը՝ Ռուսաստան:

Այս ձեռնարկությունը ի վիճակի է ցանկացած տիպի հոսքագիծ ստեղծել ռազմարդյունաբերական համալիրի համար:

Այս ձեռնարկությունը ի վիճակի է ռազմական նշանակության բազմաթիվ ապրանքեր արտադրել:

Հայաստանում կա եւ ինտելեկտուալ եւ արտադրական պոտենցիալ, որպեսզի մենք ծուռ վզով չնայենք, թե մեր թշնամիները ինչ զենք եւ զինամթերք ունեն:

Նրանք կարող են դա գնել, մենք կարող ենք դա արտադրել եւ այդ արտադրանքի վրա հպարտորեն դաջել Made in Armenia»: 1_640x420 2_640x420 3_640x420 4_640x420

Տեսանյութեր

Լրահոս