«Շատ հստակ պետք է ամրագրվի,որ ագրեսորը Ադրբեջանն է»
«Ստեղծվել է մի նոր իրավիճակ, որ պետք է միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան: Շատ հստակ պետք է ամրագրվի, թե ով սկսեց, հստակ ամրագրվի, որ ագրեսորը Ադրբեջանն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` կան ագրեսորին սանձելու մեխանիզմներ, և այս փուլը պետք է ամբողջությամբ իականացնել: Երկրորդ փուլը, Ա.Ռուստամյանի կարծիքով, պետք է, և արդեն կատարվում է, արձանագրվեն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները` գլուխ կտրել, ականջ կտրել, մասսայական ոչնչացման զենքի կիրառում:
«Մեր կողմից այս թղթածրարը պետք է լիարժեք պատրաստվի, որ միջազգային կարգավորման նոր փուլում ներկայանանք: Մինչ այս Ադրբեջանը հանդես էր գալիս որպես զոհ, հիմա պետք է այդ գլխիվայր շուռ տված պատկերը վերականգնվի»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական գոտում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ Ա.Ռուստամյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ երկրներ են զորակազմի մեջ, բայց խաղաղապահներն ուղղակի ներկայություն են ապահովում տարածքում և ավելի լավ են վերահսկում այն:
Նա նշեց, որ իրենք կողմ են եղել խաղաղապահներին, բայց ասում են` եկեք ավելի արդիական մեխանիզմներով իրականացնենք, որը ենթադրում է ամբողջ շփման գծով վերահսկման սարքավորումներ տեղադրել և արձանագրել, թե ով խախտեց այդ պահին հրադադարը, հատկապես այսօր արբանյակները շատ ավելի լավ հնարավորություններ են տալիս:
Ըստ նրա` Ադրբեջանը հրաժարվել է, հիմք բերելով, որ իր սահմանները դրանով կֆիքսվեն. «Ադրբեջանն ուզում էր փոխել ստատուս քվոն, ինչը նրան չհաջողվեց, բայց այդ նպատակից նա չի հրաժարվել: Բայց ուզում է, թե չի ուզում, շփման գիծը պետք է ֆիքսվի ինչպես որ կա, դրա համար մենք պնդել ենք, որ վերականգնվեն ապրիլմեկյան դիրքերը»:
Անդրադառնալով Գերմանիայում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով, Ա.Ռուստամյանը նշեց, որ պետք է վերանայել ամբողջ զորանոցը, սակայն չի կարծում, որ 80-ական թվականների վիճակն է, և դա է ապացուցում այն, որ Ադրբեջանը գնացել է զիանդադարի:
Ըստ նրա` ինչ էլ որ ասեն, եթե մարտական գոծողությունները շարունակվեին, մենք կարող էինք ավելի լուրջ զինատեսակների օգտագործման գնալ: Նա հավաստեց, որ հիմա էլ են խնդիր դնում, որ թանկարժեք ավտոմեքենաների և շռայլ ծախսերի փոխարեն պետք է թարմացնել զինանոցը: