
Արարատ քաղաքում ավտոմեքենա է այրվում

Ապրիլի 2-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Ավշարի» գինու գործարանի մոտակա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսսան Տիանա» մակնիշի 34 MA 265 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս., 1984 թ. ծնված) ավտոմեքենան Այգավան գյուղի Խորենացու թիվ 90 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: