Բաժիններ՝

Արմեն Մուրադյանը խուսափեց խոսել Սամվել Ալեքսանյանի և Միհրան Պողոսյանի կողմից ներմուծված մանկական կերերի մասին

«Որևիցե բրենդային խնդիր չէի ուզենա մեկնաբանել»,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, որ պոլիկլինիկաներում կրծքի կաթին փոխարինող կաթնախառնուրդներից խորհուրդ են տրվում «Hipp» և «Humana» կաթնախառնուրդները, որոնք ներմուծվում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների կողմից:

«Այսօրվա կառավարության որոշումով սննդի բոլոր հնարավոր տեսակները, փոխարինիչները նաև կարգավորվելու են, համապատասխանաբար՝ նրա վերաբերյալ ուսուցողական և լրատվական բոլոր նյութերը կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի որևիցե տեսակի ոչ մասնագիտական պարզաբանումները»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Արմեն Մուրադյանն ասաց, որ ընկերությունների վերաբերյալ այս պահին պարզաբանումներ չի տա, քանի որ պատրաստ չէ, սակայն ցանկության դեպքում կարող են դիմել գրավոր, նախարարությունը կպատասխանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս