2016թ. ապրիլի ֆինանսական հորոսկոպ
Եթե Դուք ցանկանում եք իմանալ, թե ինչպես կդասավորվի Ձեզ համար ֆինանսական իրավիճակը ապրիլ ամսին, ապա ուսումնասիրեք ֆինանսական հորոսկոպը:
Խոյ
Եթե Ձեզ անհրաժեշտ է շահույթ, ապա ի՞նչը Ձեզ կկանգնեցնի: Ներդրեք Ձեր ուժերը և Դուք կստանաք պարգևատրում Ձեր համառության համար:
Ցուլ
Փորձեք դիմել ղեկավարությանը` պաշտոնի բարձրացման կամ շահութաբեր նախագծի համար: Ուղղակի արեք այնպես, որ Ձեզ նկատեն և պարգևատրումը Ձեր գրպանում է:
Երկվորյակներ
Ձեր խորամանկ միտքը կհուշի Ձեզ, որտեղ գումար գտնել: Կարիերայի հետ կապված գործերը հաջող կլինեն և դա կազդի նաև Ձեր եկամուտների վրա:
Խեցգետին
Մի ընկճվեք և աշխատեք այնպես, ինչպես կարող եք: Չարժե ընկնել փողի հետևից և նախանձել ինչ-որ մեկին. Ձեր ֆինանսական վիճակը ստաբիլ կլինի:
Առյուծ
Դուք շատ ուժ և հնարավորություն կունենանք` մեծ գումար աշխատելու համար: Ֆորտունան Ձեր կողմից կլինի:
Կույս
Ֆինանսական պլանում ամեն ինչ ստաբիլ կլինի. հանկարծակի պարգևատրումների մի սպասեք:
Կշեռք
Դուք ստիպված չեք լինի հաշվել ամեն մի լուման: Ամիսը հանգիստ կանցնի, ոչ մի չպլանավորված ծախս չեք ունենա:
Կարիճ
Ամենից հավանականն այն է, որ Ձեզ ավելի շատ կհետաքրքրեն հարաբերությունները, քան թե եկամուտներ ստանալը: Ձեր դրամապանակին ոչ մի վատ բան չի սպառնում:
Աղեղնավոր
Աստղերը կանխագուշակում են մի փոքր բարդություններ անձնական ֆրոնտում, իսկ ֆինանսական պլանում ամեն ինչ ստաբիլ կլինի:
Այծեղջյուր
Ձեզ անհրաժեշտ կլինի դիմանալ և սպասել ունակությունը: Երբեմն եկամուտը միանգամից չի գալիս: Ամեն դեպքում, Ձեր դրամապանակը դատարկ չի լինի:
Ջրհոս
Խորամանկ ճանապարհներով Դուք ոչնչի չեք հասնի: Ձեր ֆինանսական վիճակը առաջվա նման ստաբիլ կլինի, այնպես որ արժե՞ արդյոք խորամանկ խաղեր խաղալ:
Ձկներ
Մի վախեցեք ֆինանսական օգնություն ցուցաբերել և պարտքով գումար տալ: Այդ գումարները Դուք հետ կստանաք և ֆինանսական ոչ մի նեղություն չեք ունենա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը