«Շատ մեծ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ի հանձնաժողովի հետ». Վիկտոր Գլուխիխ

«Մենք ուզում ենք լսել՝ ինչպես Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միությունն իր հարաբերությունները կկառուցի կոնգրեսի մյուս անդամների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի նախագահ Վիկտոր Գլուխիխը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանում հուշագիր է կնքվել Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ, որ կոչվում է «Երևանյան հուշագիր»:

Վիկտոր Գլուխիխի խոսքով՝ իրենք հիմա շատ մեծ աշխատանքներ են տանում ԵՏՄ-ի հանձնաժողովի հետ:

«Մենք այսօր ներկայացնում ենք մի քանի ծրագրեր, որոնք մեր գործընկերները պատրաստ են իրականացնել Հայաստանում՝ կապված ենթակառուցվածքների, ագրո-արդյունաբերական համալիրի, ջրամաքրման հետ, և այլն»,- հավելեց նա:

Վ. Գլուխիխը չհստակեցրեց՝ որքան է գնահատվում ամբողջ ներդրումային փաթեթը՝ նշելով միայն, որ այն շատ մեծ գումար է կազմում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս