Վերացրեք վարիկոզային երակներն ալոէի, քացախի և գազարի միջոցով
Վարիկոզային երակներն առողջական խնդիր է, որն ի հայտ է գալիս տարբեր պատճառներով: Այս երևույթն առավել հաճախ արտահայտվում է կանանց մոտ: Տարիքը, քիչ շարժունակությունը, գեները, հանկարծակի հորմոնալ փոփոխությունները, վարժությունների պակասը կարող են հանգեցնել վարիկոզային երակների ի հայտ գալուն:
Երբևէ լսե՞լ եք, որ գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք օգնում են պայքարել վարիկոզային երակների դեմ: Makeyourlifehealthier կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն արդյունավետ կերպով պայքարում է այս առողջական խնդրի դեմ և վերադարձնում է ոտքերին գեղեցիկ տեսքը:
Բաղադրության մեջ մտնում են ալոէ վերա, խնձորի քացախ և գազար: Այս բոլոր բաղադրիչները կարող եք գտնել ձեր սառնարանում: Այնպես որ, առանց ժամանակ կորցնելու սկսեք պրոցեդուրան:
Բաղադրություն
- Խնձորի քացախ
- Կես բաժակ կտրատած գազար
- Կես բաժակ ալոէ վերա
Պատրաստման եղանակը
Նախ՝ կտրատած գազարն ու ալոէ վերան լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք: Այս ընթացքում ավելացրեք մի փոքր խնձորի քացախ և ևս մի քանի րոպե խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:
Խառնուրդը պետք է քսուքի պես լինի: Ստացված խառնուրդը քսեք ոտքերին և թողեք մնա կես ժամ, երբ ժամանակն անցնի, սառը ջրով լվացեք ոտքերը:
Առավել լավ արդյունքի հասնելու համար օրական 5 անգամ կատարեք այս պրոցեդուրան: Մի մոռացեք, որ չափազանց կարևոր է նաև քայլելը, որպեսզի արյան շրջանառությունը լավանա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը