Մաքրեք թոքերը նիկոտինից
Ապացուցված է, որ ծխելը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, և լավագույնը, որ կարող եք անել առողջությունը պահպանելու համար, ծխելը թողնելն է:
Այնուամենայնիվ, եթե նման որոշում կայացնելը դեռ չափազանց դժվար է ձեզ համար, ապա պետք է մաքրել թոքերը, հատկապես, եթե ծխում եք 5 տարուց ավելի:
Myhealthyadvices կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի մաքրել թոքերն ու խուսափել թոքերի տարատեսակ հիվանդություններից:
Բաղադրություն
- 1 լ ջուր
- 2 սմ կոճապղպեղի արմատ
- 400 գ շաքար
- 400 գ սոխ
- 2 ճ/գ քրքում
Շաքարն ու ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք կրակին: Միջին կրակի վրա տաքացրեք, երբ խառնուրդը սկսի եռալ, ավելացրեք մյուս բաղադրիչները: Սխտորն ու կոճապղպեղը, մինչև խառնուրդին ավելացնելը, աղացեք: Երբ խառնուրդը սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, այն լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին և երեկոյան՝ քնելուց առաջ, խմեք 2 ճ/գ չափով: Պրոցեդուրան կրկնեք մի քանի օր:
Այս էլիքսիրը շատ արդյունավետ կերպով մաքրում է թոքերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը