Բաժիններ՝

«Քանի որ ոչ ոք չհաղթեց, մենք Նեյմարի հետ հավասարապես կվճարենք բուրգերների համար». Լուիս Սուարես

Նեյմարը և Սուարեսը լուծեցին գրազի հարցը, որը բռնել էին իրենց ազգային հավաքականների խաղից առաջ: Նա, ում թիմը պարտվեր, պետք է վճարեր «Բարսելոնայի իր խաղընկերոջ բուրգերների համար: Բայց, Բրազիլիա-Ուրուգվայ խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:

«Քանի որ ոչ ոք չհաղթեց, Նեյը և ես հավասարապես կվճարենք բուրգերների համար և միասին կուտենք»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Sport-ը:

Այդ խաղում Սուարեսը գոլ խփեց 48-րդ րոպեին և հավասարեցրեց հաշիվը:

Հարավային Ամերիկայում ընտրական մրցաշարի մրցաշարային աղյուսակում Ուրուգվայը 5 խաղից հետո հավաքելով 10 միավոր, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Բրազիլիան 8 միավորով 3-րդն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031