Ազատվեք կնճիռներից ընդամենը 7 օրում
Կնճիռները տհաճ երևույթ են, որոնք մեզ պարբերաբար հիշեցնում են մեր ծերացման մասին: healthyfoodteam կայքն առաջարկում է բնական բաղադրիչներից կազմված դիմակ, որը կօգնի 7 օրում ազատվել անցանկալի կնճիռներից՝ օրական ընդամենը 5 րոպե ժամանակ տրամադրելով դրան:
Այս տնական քսուքը կարող է հրաշքներ գործել. Այն խոնավեցնում է մաշկը, լավացնում է դրա վիճակը, նվազեցնում է կնճիռները և տարիքային բծերը:
Այս քսուքը հրաշալի է մաշկի բոլոր տեսակների համար:
Դիմակի բաղադրությունը
- 1 ձվի դեղնուց
- 2 թ/գ նշի յուղ
- 1 թ/գ մեղր
- 2 թ/գ բժշկական վազելին
Տարայի մեջ լցրեք մի փոքր ջուր և հասցրեք եռման աստիճանի: Մեկ այլ տարայի մեջ լցրեք վազելինն ու հալեցրեք գոլորշու վրա: Ապա այն դրեք մի կողմ և ավելացրեք մյուս բաղադրիչները: Լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանալը:
Դեմքի մաշկը մաքրեք և քսեք այն ու զգուշորեն մերսեք դեմքը: Դիմակը թող մնա դեմքին մի քանի րոպե, ապա լվացվեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը