
The Rolling Stones-ը Կուբայում անվճար համերգ է տալու

The Rolling Stones լեգենդար բրիտանական խումբը մարտի 24-ին ժամանել է Հավանա՝ անվճար համերգ տալու Մարզապալատում, որն, ինչպես սպասվում է, կհավաքի հարյուր հազարավոր հանդիսականների:
Միք Ջագերը, Քիթ Ռիչարդսը, Ռոնի Վուդը եւ Չառլի Ուոթսը չարտերային չվերթով ժամանել են Մայամիից: Հավանայի օդանավակայան ժամանելուց հետո Ջագերը լրագրողներին հայտարարել է, որ խմբի համար «Կուբայում գտնվելը մեծ բավականություն է», որ այստեղ իրենք «շատ յուրահատուկ» համերգ կտան «այս պատմական պահին», որն ապրում է կղզին:
Հավանայի շոուն ավարտում է Լատինական Ամերիկայում երաժիշտների շրջագայությունը, որի ընթացքում նրանք եղել են Բուենոս Այրեսում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոնտեվիդեոյում, Լիմայում, Բոգոտայում եւ Մեխիկոյում: Սա խմբի առաջին անվճար համերգն է 2006 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ելույթից հետո: Վայրը, որտեղ ելույթ են ունենալու ռոք-երաժիշտները, կարող է տեղավորել մինչեւ մեկ միլիոն մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: